
Սկանավորիր QR կոդը և
սկսիր հրավիրել ընկերներիդ
Ինչպե՞ս հրավիրել

Քայլ 1/4
Մուտք գործիր easywallet և հրավիրիր
Գլխավոր էջում սեղմիր «Հրավիրիր ընկերոջդ» կոճակը և ընտրիր
հրավիրելու եղանակներից մեկը (QR կոդ/SMS
հաղորդագրություն/մեսենջերներ)։

Քայլ 2/4
Թող ընկերդ նույնականանա
Անհրաժեշտ է, որ քո ընկերը նույնականանա easywallet-ում, կցի
անձնագիր/ID քարտ և բանկային քարտ կամ բացի անվճար բանկային
հաշիվ հենց հավելվածում։ Այս քայլերն անցնելուց հետո նա կարող
է վճարում կատարել։

Քայլ 3/4
Ստացիր 1000 easycoin, իսկ ընկերդ կստանա 500 easycoin
Ընկերոջդ՝ easywallet-ով կատարած 1000 դրամ և ավելի
արժողությամբ առաջին գործարքից դու կստանաս 1000, իսկ ընկերդ`
500 easycoin։

Քայլ 4/4
Ստացիր անսահմանափակ թվով easycoin-ներ
Կարող ես հրավիրել անսահմանափակ թվով ընկերների և ամեն
հրավիրված ընկերոջ դիմաց ստանալ 1000 easycoin։ Դա նշանակում
է, որ 10 ընկերոջ հրավիրելու դեպքում կստանաս 10000, իսկ 100
ընկերոջ հրավիրելու դեպքում՝ 100000 easycoin։
Հաճախ տրվող հարցեր
Կարո՞ղ եմ հրավիրել մի ընկերոջ, որը նախկինում ունեցել է easywallet-ի հաշիվ։
+
Հրավիրել կարող ես բոլոր ընկերներիդ։ Չնայած դրան՝ easycoin-ներ կստանան միայն այն ընկերներդ, որոնք նախկինում գրանցված չեն եղել easywallet-ում։ Եթե ընկերդ երբևէ անցել է գրանցման կամ նույնականացման փուլը 2022 թ․-ի հուլիսի 1-ից հետո, դուք հնարավորություն չեք ունենա ստանալ easycoin-ներ։
Ինչպե՞ս կարող եմ ստուգել հրավիրված ընկերոջ կարգավիճակը։
+
Գլխավոր էջում սեղմելով «Հրավիրիր ընկերոջդ» կոճակը՝ կարող ես տեսնել քո հրավիրած ընկերների կարգավիճակը։
Ի՞նչ է անհրաժեշտ՝ ընկերոջը հրավիրելու համար։
+
Ընկերներիդ easywallet հրավիրելու համար անհրաժեշտ է, որ դու նույնականանաս easywallet-ում, կցես անձնագիր/ID քարտ և բանկային քարտ կամ բացես անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։
Ինչպե՞ս կարող եմ հրավիրել իմ ընկերներին։
+
Հրավիրել կարող ես SMS հաղորդագրությամբ կամ մեսենջերներով հղումն ուղարկելու կամ QR կոդի միջոցով։ SMS հաղորդագրության միջոցով հրավիրելու դեպքում հաղորդագրության համար վճարում է հրավիրողը՝ ըստ օպերատորի կողմից տրամադրված փաթեթի սակագնի։
Ե՞րբ կստանամ easycoin-ները։
+
Երբ ընկերդ easywallet-ով կատարի իր առաջին միանվագ՝ 1000 դրամ և ավելի արժողությամբ գործարքը, դու և քո ընկերը անմիջապես կստանաք easycoin-ները easywallet-ի ձեր հաշիվներին։
Առավելագույնը քանի՞ ընկերոջ կարող եմ հրավիրել։
+
Կարող ես հրավիրել անսահմանափակ թվով ընկերների։ Ինչքան շատ ընկերների հրավիրես, այդքան շատ easycoin-ներ կստանաս։
Որքա՞ն ժամանակ հասանելի կլինեն իմ ստացած easycoin-ները։
+
Քո ստացած easycoin-ները անժամկետ են։ Կարող ես օգտագործել դրանք ցանկացած ժամանակ։
Որտե՞ղ կարող եմ տեսնել ստացված easycoin-ները։
+
Քո easycoin-ները կարող ես տեսնել easywallet-ի գլխավոր էջում՝ վերևի աջ անկյունում։
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել ստացված easycoin-ները։
+
easycoin-ներն օգտագործելու համար անհրաժեշտ է փոխակերպել դրանք դրամի, որը հնարավոր է վայրկյանների ընթացքում հավելվածի գլխավոր էջում։ easywallet-ում կարող ես կատարել 800-ից ավելի ծառայությունների դիմաց վճարումներ, ներառյալ՝ կոմունալ, բժշկական, պետական և մեքենային առնչվող վճարումները, վարկի մարումները և շատ ավելին։
Ինչպե՞ս եմ տեղեկացվելու յուրաքանչյուր հաջողված հրավերի դեպքում։
+
Ամեն անգամ, երբ քո կողմից հրավիրված ընկերը կատարի իր առաջին գործարքը, դու կստանաս ծանուցում այն մասին, որ ստացել ես easycoin-ներ։ Քո ընկերը նույնպես կստանա ծանուցում իր հաշվին փոխանցված easycoin-ների մասին։
Ի՞նչ ժամկետում կարող է հրավիրված ընկերը կատարել իր առաջին վճարումը և մասնակից համարվել, կա՞ն արդյոք սահմանափակումներ։
+
Անկախ հրավիրված լինելու ամսաթվից՝ հրավիրված օգտատերը կարող է կատարել իր առաջին վճարումը և ստանալ easycoin-ներ մինչև առաջարկի ավարտը։
Հայտը հաջողությամբ ուղարկվեց